Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։
Բայց նրանք խորհեցին միայն պատիվս նսեմացնել Եվ ցանկացան իրենց ծարավին հագուրդ տալ։ Իրենց բերաններով օրհնում էին, Իսկ սրտերում՝ անիծում։ Հանգիստ
Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ
Ո՜վ Աստված, քո ուխտերն ինձ վրա են. գոհության ընծաներ պիտի մատուցեմ քեզ,
Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։
Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։
Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։
Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։
այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։