ՍԱՂՄՈՍՆԵՐ 58:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցանկացան որսալ ինձ, Եվ հզորներն ինձ վրա հարձակվեցին։ Ո՛չ մեղք ունեմ և ո՛չ հանցանք, |
Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։
«Որովհետև ահա ձեր մեջ եմ ուղարկում օձեր, քարբեր, որոնք չեն հմայվում, և նրանք պիտի կծոտեն ձեզ»,- ասում է Տերը։
Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իր մոտ՝ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։
Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում (Սաղ. 5.9բ). նրանց շրթունքների տակ իժերի թույն կա (Սաղ. 140.3)։
Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։