33 Նրանց գինին վիշապների թույն է Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։
33 Նրանց գինին վիշապների ժահր է և իժերի մահառիթ թույն։
Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը,
Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում (Սաղ. 5.9բ). նրանց շրթունքների տակ իժերի թույն կա (Սաղ. 140.3)։
Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։
Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։
Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը Եվ Գոմորի արտից։ Նրանց խաղողները թունավոր խաղողներ են, Նրանց ողկույզները դառն են։
Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ, Չի՞ կնքված իմ շտեմարաններում։
Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։