Նա նայեց Սոդոմի և Գոմորի ու ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ այդ երկրից ծուխը բարձրանում էր հնոցի ծխի պես։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ օրենքներն անբիծ են Եվ դարձի են բերում հոգիները, Տիրոջ վկայությունը ճշմարիտ է Եվ իմաստուն է դարձնում մանուկներին։ |
Նա նայեց Սոդոմի և Գոմորի ու ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ այդ երկրից ծուխը բարձրանում էր հնոցի ծխի պես։
Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի,
Երբ երևաս, դու նրանց կդարձնես վառված մի փուռ. Տերն իր բարկության ժամանակ պիտի կուլ տա նրանց, և կրակը պիտի ուտի նրանց։
Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։
Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես մեզ բոլորովին մերժում. քո բարկությունը բորբոքվում է քո արոտի ոչխարների վրա։
Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։
Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանը նստեց, և գրքերը բացվեցին։
«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված Սոդոմն ու Գոմորը կործանեց, և հրդեհից հանված խանձողի պես եղաք, բայց դուք չվերադարձաք ինձ,- ասում է Տերը։-
Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։
Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ և ոչնչացրեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որ խունկ էին մատուցում։
Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։
Եթե մեկը կամենա նրանց վնասել, նրանց բերանից կրակ կելնի ու նրանց թշնամիներին կլափի։ Եվ եթե մեկը կամենա նրանց վնասել, այսպես պիտի սպանվի։