Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։
Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։
Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։
Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։
Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։
Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։
Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։
Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։
Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։
Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»։
Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։
Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։