Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,
Որովհետև մեղավորի բերանը, Բերանը նենգավորի ինձ վրա բացվեց. Իմ դեմ խոսեցին նենգամիտ լեզվով
Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։
Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։
Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,
Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։
Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։
Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛, Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա, Վե՛ր կաց, Բարա՛կ, Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։