Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։
Խռովվեցին, սասանվեցին, ինչպես հարբածներ, Եվ նրանց ողջ իմաստությունը վերացավ։
Դու արեցիր, որ մենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։
Տերն ի՛նքը ցրեց նրանց և այլևս նրանց չի նայում. քահանաներին չեն հարգում, երեցներին չեն մեծարում։
Ես անապատում նաև երդվեցի նրանց, որ իրենց ցրեմ ազգերի մեջ և սփռեմ երկրների մեջ,
Ձեզ ցիրուցան կանեմ ազգերի մեջ և սուր կքաշեմ ձեր հետևից. ձեր երկիրն ամայի կդառնա, իսկ ձեր քաղաքներն ավերակ կդառնան։
Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։