Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 13:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ով տանիքի վրա լինի, թող չիջնի և տուն մտնի՝ այնտեղից մի բան վերցնելու,

Տես գլուխը



Մարկոս 13:15
13 Խաչաձեւ Հղումներ  

Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնես»։ Դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեց Սեգոր։


Ղովտի կինը ետ նայեց և աղի արձան դարձավ։


Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։


Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։


ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։


Կերակուրից հագենալով՝ նավը թեթևացրին՝ ցորենը ծովը թափելով։


Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։