15 ով տանիքի վրա լինի, թող չիջնի և տուն մտնի՝ այնտեղից մի բան վերցնելու,
15 ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի,
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
Երբ կերակուրից հագեցան, ցորենը ծովը թափելով՝ նավը թեթևացրին։
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։
Ղովտի կինը հետ նայեց և աղե արձան դարձավ։
Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետև ոչինչ անել չեմ կարող, մինչև որ դու այնտեղ հասնես»։ Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգովր։
և ով արտի մեջ լինի, թող հետ չդառնա՝ իր վերնազգեստը վերցնելու։