Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։
ՄԻՔԻԱ 3:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ կերան իմ ժողովրդի միսը և նրանց մաշկը քերթեցին նրանց վրայից, նրանց ոսկորները փշրեցին և կտրատեցին նրանց մարմինները՝ իբրև թե կաթսաների, և նրանց միսը՝ իբրև թե պուտուկների մեջ եփելու համար, |
Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։
Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն. իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։
Մարդիկ կան, որոնց ատամները սրեր են, որոնց ժանիքները՝ դանակներ, որպեսզի երկրի վրայից աղքատներին և մարդկանց միջից տնանկներին ուտեն։
Տերը դատի մեջ է մտնում իր ժողովրդի երեցների և նրա իշխանավորների հետ. «Դուք հրկիզել եք այգին, թշվառներից կողոպտվածը ձեր տներում է։
Ի՞նչ է եղել ձեզ, որ ճզմում եք իմ ժողովրդին, թշվառներին չարաշահում եք»,- ասում է Զորությունների Տեր Աստված։
Բայց մի թշնամի է բարձրանում իմ ժողովրդի դեմ. ապահով անցուդարձողներից հանդերձի հետ պատմուճանն եք հափշտակում պատերազմից վերադարձողներից։
Նրա իշխանները նրա մեջ մռնչացող առյուծներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք առավոտվա համար մի բան չեն թողնում։