Ղուկաս 1:54 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմությունները, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմությունները, |
Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։
«Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես արարեցի քեզ, դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, դու ինձնից չես մոռացվի։
«Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։
Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։
Հավատարմություն պիտի անես Հակոբին և ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվել ես մեր հայրերին վաղեմի օրերից։