ՂԵՎՏԱԿԱՆ 7:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ մինչև երրորդ օրը մնացած զոհի միսը պետք է հրով այրվի։ |
Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։
Բայց զվարակի միսը, նրա մորթին և աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս։ Դա զոհաբերություն է մեղքերի համար։
Եթե ձեռնադրության մսից և հացից մինչև առավոտ մնա, այդ ավելացածը կայրես կրակով։ Այն չպետք է ուտվի, որովհետև սուրբ է։
Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։
Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով.
Զոհը պետք է ուտվի ձեր զոհ մատուցած օրը կամ հետևյալ օրը. իսկ երրորդ օրվա մնացածը կրակով պետք է այրվի։