17 իսկ մինչև երրորդ օրը մնացած զոհի միսը պետք է հրով այրվի։
17 Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։
Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։
թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Սուրբ Գրքի համաձայն,
Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ
Իսկ եթե մեկն ուտի երրորդ օրը, այն զոհ չի լինի և ընդունելի չի համարվի։
Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.
Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։
Թող երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետև երրորդ օրը Տերը պիտի իջնի ողջ ժողովրդի առաջ՝ Սինա լեռան վրա։
Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ այդ վայրը։
Եթե սրբացման համար մատուցված զոհի մսից ու հացից մնա մինչև առավոտ, ապա դրանք կայրես կրակով. այն թող չուտվի, որովհետև սուրբ է։
Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։