Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։
ՂԵՎՏԱԿԱՆ 21:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Եթե քո սերունդից և քո գալիք սերունդներից որևէ մեկն արատ ունենա, չպետք է քահանայագործի և իր Աստծուն տրված ընծաների զոհաբերությունն անի։ |
Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։
Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է. չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։
Սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն և չպիտի պղծեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջը մատուցում են զոհաբերություն՝ իրենց Աստծու հացը։ Ուստի սուրբ պետք է լինեն։
Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար. ամբողջ ճարպը Տիրոջն է։
Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, և նրան կմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ ու անարատությամբ եղանք ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ։
Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող,
Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած,