Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Եթե քո սերունդից և քո գալիք սերունդներից որևէ մեկն արատ ունենա, չպետք է քահանայագործի և իր Աստծուն տրված ընծաների զոհաբերությունն անի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 21:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ, Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։ Հանգիստ


և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,


Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,


Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։


Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մեկը թող չմոտենա քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետև նա արատավոր է, թող չմերձենա Աստծու ընծաները մատուցելու։


Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։


Քահանան դրանք թող դնի զոհասեղանին՝ իբրև ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։ Ողջ ճարպը պատկանում է Տիրոջը։


Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Տերն ասաց Մովսեսին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ