Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
ՂԵՎՏԱԿԱՆ 18:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։ |
Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Ով որ պառկի իր հոր կնոջ հետ, ուրեմն նա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։
Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։
“Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։