Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 49:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ջրի պես եռացիր. Գերապատիվ չես լինի, քանզի քո հոր անկողինը բարձրացար Եվ այն պղծեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ջրի պես մի՛ եռա, որովհետև մտար քո հոր մահիճը և այնժամ պղծեցիր նրա մահիճը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 49:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։


Սրանք են Իսրայելի որդիների անունները, որոնք եկան Եգիպտոս. Հակոբն ու իր որդիները. Հակոբի անդրանիկը՝ Ռուբեն.


Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։


Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։


“Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։


Ռուբենն ապրի ու չմեռնի, Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։


Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։


Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են,


և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին։ Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես՝ իրենց հոգիները կորստյան մատնելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ