ՂԵՎՏԱԿԱՆ 10:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Մովսեսը կանչեց Միսադայիին և Եղիսափանին՝ Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր եղբայրներին իրենց հագուստներով սրբարանի առջևից տարե՛ք բանակատեղիից դո՛ւրս»։ |
Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։
Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։
Եվ երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում, որ միակ որդին էր իր մոր, և նա այրի էր. քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։