Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ապա Մովսեսը կանչեց Միսադայիին և Եղիսափանին՝ Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր եղբայրներին իրենց հագուստներով սրբարանի առջևից տարե՛ք բանակատեղիից դո՛ւրս»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 10:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Ոզիելի որդիներն են Միսայելը, Ելիսափանն ու Սեթրին։


Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։


Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։


Կահաթի գնդերի նահապետների տան առաջնորդը Ոզիելի որդի Եղիսափանն է։


Կահաթի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։


Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին թաղեցին և նրա վրա մեծ ողբ արեցին։


Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։


Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։


Եվ Մովսեսը, վերցնելով իր վրանը, խփեց բանակատեղիից դուրս՝ մեկուսի մի տեղում։ Եվ այն կոչվեց Վկայության խորան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնվող Վկայության խորանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ