ՀՌՈՒԹ 2:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոոսը պատասխան տվեց և ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ ամուսնուդ մահվանից հետո արել ես դու քո սկեսրոջ համար. թե ինչպես թողել ես քո հորն ու մորը, քո ծննդավայրը և եկել ես այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ |
Արդ, այդպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։
Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։
Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։
Թող Տերը քեզ հատուցի քո գործերի փոխարեն, և թող առատորեն քեզ տրվի քո վարձն Իսրայելի Աստծու կողմից, որովհետև դու եկար, որ ապաստան գտնես նրա թևերի տակ»։
Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։
Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։