Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 3:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս, որովհետև քո այս վերջին բարեգթությունն ավելին է, քան առաջինը, քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 3:10
8 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։


Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։


Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։


Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։


Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։


Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։


Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ