Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ տեսավ երկու հրեշտակների՝ սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և սպիտակների մեջ երկու հրեշտակների տեսավ, որոնք նստել էին. մեկը՝ գլխի, իսկ մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:12
10 Խաչաձեւ Հղումներ  

և բոլոր ղևտացի երգիչները՝ Ասափը, Եմանը, Իդիթունը և նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզներ հագած, ծնծղաներով, տավիղներով և քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում. նրանց հետ նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողեր էին հնչեցնում։


Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։


Եվ նրանց առաջ այլակերպվեց. նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։


Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին


Բայց Սարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն ինձ հետ սպիտակ զգեստներով, որովհետև արժանի են։


Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։