Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ12 և բոլոր ղևտացի երգիչները՝ Ասափը, Եմանը, Իդիթունը և նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզներ հագած, ծնծղաներով, տավիղներով և քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում. նրանց հետ նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողեր էին հնչեցնում։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ12 սաղմոսերգու բոլոր ղևտացիները՝ Ասափի, Եմանի և Իդիթունի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզե պատմուճաններ հագած, տավիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արևելյան կողմը կանգնեցին։ Տես գլուխը |
Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։