Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։ |
Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։
բայց դու արտաքսվեցիր քո գերեզմանից գարշելի վիժվածքի պես՝ ծածկված սրով խոցված մեռելներով, որոնք իջել են գբի հատակի քարերի վրա ոտնակոխ եղած դիակի նման։
որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։
Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե նա կուռճանա. նա դրան արմատախիլ կանի. նրա պտուղը կթափվի ու կչորանա, ու նրա բուսած բոլոր տերևները կչորանան. առանց ուժեղ բազկի և մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կլինի։
Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին
Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։
Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։
Որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծություններից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։
Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։