Նա ամբողջ ժողովրդին՝ ամեն մեկին զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, սեղանի և տան մոտ, թագավորի շուրջը։
ՀՈՎԵԼ 2:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ոչ ոք չպիտի հրմշտի իր ընկերոջը, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, ու սպառազինության վրա ընկնելով՝ չպիտի կասեցվեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։ |
Նա ամբողջ ժողովրդին՝ ամեն մեկին զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, սեղանի և տան մոտ, թագավորի շուրջը։
Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։
Պարիսպը շինողները և բեռնակիրները, որ բեռն իրենց վրա էին բեռնում, մի ձեռքով գործ էին անում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնած։
Եվ ես ու իմ եղբայրները, իմ ծառաները և իմ հետևից եկող պահապան մարդիկ՝ ամենքս, մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդու ջուրն ուղարկելուց։
Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։
Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։
Քաղաքի վրա պիտի խոյանան, պարսպի վրա պիտի վազեն, տների մեջ պիտի բարձրանան, գողի նման պատուհաններով ներս պիտի մտնեն։