Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 5:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Ո՛չ քաղց են զգալու և ո՛չ էլ հոգնելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 5:27
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս։


Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։


Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում։


Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ քեզ,


Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։


Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։


Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։


Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը,


Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։


Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց. Երիտասարդներին և կույս աղջիկներին, Կաթնակերին ալևոր ծերի հետ։


Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։


Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ