ՀՈՎԵԼ 2:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա առջև կկործանվեն ազգեր, և ամեն մի դեմք սևացած պտուկի կնմանվի։ |
Նրանք կսոսկան անձկություններով ու տանջանքներով կհամակվեն, ծննդաբերող կնոջ նման երկունքի ցավ կքաշեն, ամեն մարդ ապշած կմնա՝ նայելով իր ընկերոջը. նրանց դեմքերը բոցագույն կլինեն։
Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։
Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում. նրանց մաշկը նրանց ոսկորի վրա կծկվել է, չորացել է փայտի պես։
Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։
Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։