ՀՈՎԵԼ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։ |
Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։
Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։
Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս,
Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչով խաղող չպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։
Բայց հաջորդ օրվա արշալույսին Աստված հրամայեց մի որդի, որ հարձակվի դդմենու վրա, ու սա չորացավ։
մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։
Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։-
Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։