Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։
իսկ եթե արմատախիլ արվի իր տեղից, նրա տեղն էլ ուրանալու է նրան։ Այսպիսի բան չե՞ս տեսել միթե.
Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։
Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրա ապրած տեղը նրան կրկին չպիտի նայի։
Երբեք իր տուն ետ չի դառնա, և նրա տեղը նրան չի ճանաչի։
Ինձ տեսածի աչքն այլևս ինձ չի տեսնելու. աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։
Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։
Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։
Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։
Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։
Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։