Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 6:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նստե՛ք. դատի մեջ անիրավ բան թող չլինի. և դարձյալ արդարի՛ն հետևեք,

Տես գլուխը



ՀՈԲ 6:29
11 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։


Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։


Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։


Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։


Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։


Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։


Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։


Հոբը պատասխանեց Տիրոջն ու ասաց.


Դրա համար իմ անձն արհամարհում եմ և հողի ու մոխրի վրա զղջում»։


Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։