Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 17:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բայց դուք էլ, ամենքդ, վե՛ր կացեք, եկե՛ք. ձեր մեջ ես ճշմարտություն չեմ գտնում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 17:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։


Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։


Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։


Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։


Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։


Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։


Քանի որ դու իմաստությունը ծածկեցիր նրանց սրտից, դրա համար դու նրանց չես բարձրացնի։


Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։


«Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։


Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։


Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ