Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 42:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հոբն այն հարվածներից հետո ապրեց հարյուր յոթանասուն տարի. նա ապրեց երկու հարյուր քառասունութ տարի։ Հոբը տեսավ իր զավակներին, զավակների զավակներին, մինչև չորրորդ սերունդը։

Տես գլուխը



ՀՈԲ 42:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Թարայի օրերը երկու հարյուր հինգ տարի եղան. Թարան մեռավ Խառանում։


Սրանք են Աբրահամի ապրած կյանքի տարիների օրերը, որ նա ապրեց. հարյուր յոթանասունհինգ տարի։


Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի։


Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի։


Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։


Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։


Այն երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ կանայք չէին գտնվի։ Նրանց հայրը նրանց իրենց եղբայրների հետ ժառանգություն տվեց։


Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։


Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։


Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։


Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։


Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։


Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։