Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 4:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։

Տես գլուխը



ՀՈԲ 4:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։


Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։


Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։


Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի։


Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։


«Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այս բանը. սա քո չարության արդյունքն է. իրա՜վ դառը և խոցում է մինչև սիրտդ»։


Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։


Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։