Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։
ՀՈԲ 39:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ |
Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։
«Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. “Վա՜շ, կոտրվեցին "ժողովուրդների դռները", դեպի ինձ դարձավ. ես պիտի լցվեմ նրա կործանվելով”։
Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև թշնամին ասաց ձեր մասին. "Վա՜շ, հավիտենական բարձրադիր վայրերը մեր սեփականությունը դարձան".
«Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներին պիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։