ՍԱՂՄՈՍՆԵՐ 70 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՕգնության աղոթք Երգողների գլխավորին։ Դավթի (սաղմոս) հիշատակի համար։ 1 Ո՜վ Աստված, շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։ 2 Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ անձը փնտրողները, թող ետ դառնան և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։ 3 Թող իրենց ամոթով ետ դառնան նրանք, որ ինձ համար ասում են. «Վա՜հ, վա՜հ»։ 4 Բոլոր քեզ փնտրողները թող ցնծան և ուրախանան քեզնով, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն. «Մեծ է Աստված»։ 5 Բայց ես աղքատ եմ և տնանկ, ո՜վ Աստված, շտապ հասի՛ր ինձ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տե՛ր, մի՛ ուշացիր։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia