Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։
ՀՈԲ 34:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն, ինչ չեմ տեսնում, ինձ սովորեցրո՛ւ. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սխալներս, որ ես չեմ տեսնում, ցո՛ւյց տուր ինձ, իսկ եթե անօրենություն եմ արել, այլևս չեմ անի»։ |
Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։
Նա մարդկանց վրա նայում է, ու եթե նա ասի՝ “Մեղք գործեցի, ուղիղը ծռեցի, իսկ նա ինձ հատուցում չտվեց.
Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։
«Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։
Ես ուշադիր եղա և լսեցի. նրանք շիտակ չեն խոսում, ոչ ոք չի զղջում իր չարության համար և ասում է. “Ես ի՜նչ եմ արել”։ Ամենքն իրենց ընթացքին են դարձել, ինչպես դեպի պատերազմ արշավող ձին։
Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։
Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։