ՀՈԲ 32:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա որովայնս չբացված գինու է նման, նոր տիկերի պես, որ պատռվելու վրա են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովայնս տիկի մեջ դրված ու կապված նոր գինու պես եռում է, կամ դարբինների փուքսի պես ուռել է։ |
Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։
Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։
Ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։