Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պես հասարակ բան դարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։
ՀՈԲ 3:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տներն արծաթով լցրին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ կամ իշխանների հետ, որոնք բազում ոսկի ունեին և որոնք լցրել էին իրենց տներն արծաթով, |
Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պես հասարակ բան դարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։
Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։
Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։
Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։
Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։