ՀՈԲ 24:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք բազում մերկերի քնեցրին առանց հագուստի, զգեստը հանեցին նրանց վրայից։ |
Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։
Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել։
Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։
Բայց եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։