7 Նրանք բազում մերկերի քնեցրին առանց հագուստի, զգեստը հանեցին նրանց վրայից։
7 Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։
Անօրինապես քո եղբայրներից գրավ ես վերցրել, մերկերի զգեստները հափշտակել։
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։
Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։
Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարների հացը կտրեցին։
Ցերեկը տանջվում էի տոթից, գիշերը՝ ցրտից։ Քունը փախել էր աչքերիցս։
Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. խեղճերը մշակեցին ամբարիշտների այգին, բայց հաց ու վարձ չստացան։
Նրանք թրջվում են լեռների ցողից. քանի որ բնակվելու տեղ չունեն. ժայռերի տակ են ապաստան գտնում։