ՀՈԲ 21:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հենց որ հիշում եմ, տագնապում եմ, քանզի ցավերն են պատել մարմինս։ |
Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։
Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։