ՀՈԲ 18:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պես լռել քո առաջ, |
Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։
Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։
Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։