ՀՈԲ 16:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ խաղաղ էի, քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք, Թիրախ կանգնեցրել, |
Առյուծի մռնչյունը և գոռացող առյուծի ձայնը կտրվել է, իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։
Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։
Մեղանչել եմ. ո՛վ մարդկանց Դիտող, ինչո՞ւ ես ինձ քեզ համար նշանակետ դարձրել, որ ինքս ինձ վրա բեռ եմ դարձել։
Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց բոլորի ուսը պատռեցիր։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց մեջքը կոտրեցիր"”»։
որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին՝ վտանգի ենթարկվելով, և որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները.