Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։
Մեր մեջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ ավելի մեծեր, քան քո հայրը։
Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։
Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։
Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։
Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց. Երիտասարդներին և կույս աղջիկներին, Կաթնակերին ալևոր ծերի հետ։
Հիշի՛ր հին օրերը, Մտաբերի՛ր անցած դարերի տարիները. Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ, Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։