10 Մեր մեջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ ավելի մեծեր, քան քո հայրը։
10 Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։
Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։
Լռեցնում է խոսքը հավատարիմների, ծերունիների խելամտությունն է ընդունում։
Ժամանակի երկարության մեջ կա իմաստություն, և կյանքի երկարության մեջ՝ հնարագիտություն։
Հիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին, և նրանք քեզ կասեն։
Դրսից սուրը թող նրանց անզավակ դարձնի, իսկ ներսից երկյուղը սպանի երիտասարդներին ու կույս աղջիկներին, մանուկներին ու ալևոր ծերերին։