ՀՈԲ 12:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրի իշխանների սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն։ |
Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։
Պատգամ Եգիպտոսի մասին։ Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։
Նրա տերևները գեղեցիկ էին, պտուղները՝ առատ, ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար. նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմին։
Նրա մարդկային միտքը թող փոխվի, ու նրան անասունի միտք տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի։
Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ. նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների մագիլների նման։
Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։