Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ
կամ մի՞թե շատ կարճ չէ ժամանակն իմ կյանքի։ Թո՛ւյլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգստանամ,
Որ չեղածի պես լինեի, մորս արգանդից գերեզման տարվեի։
Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։
«Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։
Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։
Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։
Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։
Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։