Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 8:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Մենք երեկվան ենք պատկանում և բան չենք իմանում. մեր կյանքը ստվեր է երկրի վրա։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 8:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։


Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։


Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։


«Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։


Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։


Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։


Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։


Մի՞թե նրանք քեզ կսովորեցնեն ու քեզ կասեն և իրենց մտքից խոսքեր կհանեն։


Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։


Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։


Մարդը նման է ունայնության. նրա օրերն անցնող ստվերի պես են։


Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։


Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։


Որովհետև հազար տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեկ անցավ, և մի պահի պես է գիշերվա մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ