Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։
Արդ դու նրանց մի՛ լսիր, որովհետև նրանցից ավելի քան քառասուն մարդ դավ են նյութել նրա դեմ ու երդվել, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
Սյուքեմի բնակիչները նրա համար դարաններ պատրաստեցին սարերի գլուխներին և կողոպտում էին իրենց մոտով անցնող բոլոր մարդկանց։ Եվ այս բանն իմաց տվեցին Աբիմելեքին։