Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այսպես է ասում Զորությունների Տերը. “Հիմա Իսրայելի դեմ Ամաղեկի արածների համար վրեժ եմ լուծելու։ Ինչո՞ւ փակեց Իսրայելի ճանապարհը Եգիպտոսից ելքի ժամանակ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամաղեկն ազգերի գլուխն է, Բայց նրա վախճանը կործանումն է»։


Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։


Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։


Եվ այլևս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը և յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով. “Ճանաչե՛ք Տիրոջը”, որովհետև նրանք ամենքը՝ նրանց փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ,- ասում է Տերը,- որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։


Թամնանը Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որը Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները։


Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները՝ Տյուրոսի բնակիչների հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ